Միացյալ Նահանգներ

Պայթյուններ՝ Վենեսուելայի մայրաքաղաքում

2 րոպեի ընթերցում

Պայթյուններ՝ Վենեսուելայի մայրաքաղաքում

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մի քանի հատվածներից, այդ թվում՝ ռազմական օբյեկտներից գրեթե միաժամանակ բազմաթիվ հաղորդումներ են ստացվել պայթյունների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում  է BBC-ն։

Ականատեսների խոսքով՝ վնասվել են քաղաքի կենտրոնում գտնվող Լա-Կառլոտա ռազմական օդանավակայանը և Ֆուերտե-Տիունա գլխավոր ռազմական բազան։

Ըստ աղբյուրի՝ համացանցում տարածված համապատասխան տեսանյութերում, ըստ երևույթին, պատկերված են երկու օբյեկտներում պայթյունների կադրերը։

Նշվում է, որ մոտակա մի քանի բնակավայրերում բացակայում է էլեկտրամատակարարումը։ Կան նաև չհաստատված հաղորդումներ քաղաքի վրայով թռչող ինքնաթիռների մասին։

Լրատվամիջոցը նշել է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև լարվածության  պայմաններում, քանի որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական հարվածներ հասցնել Կարիբյան ծովում գործող նավակներին, որոնք ենթադրաբար տեղափոխում են թմրանյութեր։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընտրվել է անօրինական կերպով և անձամբ ներգրավված է երկրի տարածքով թմրանյութերի մաքսանենգության մեջ։

Վենեսուելայի կառավարությունն, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի վերջին գործողությունները, ներառյալ պատժամիջոցների տակ գտնվող նավթային տանկերների բռնագրավումը, հանդիսանում են նախագահ Մադուրոյին տապալելու և Վենեսուելայի նավթային պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձի մաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում