Վրաստան

Ովքեր են ազատված Վրաստան մուտք գործելու համար պարտադիր ապահովագրության պահանջից. մանրամասնում է ՊԵԿ-ը

2 րոպեի ընթերցում

Ովքեր են ազատված Վրաստան մուտք գործելու համար պարտադիր ապահովագրության պահանջից. մանրամասնում է ՊԵԿ-ը

Վրաստան մուտք գործելու համար 2026 թվականի հունվարի 1-ից  սահմանվում է առողջության և դժբախտ պատահարի պարտադիր ապահովագրության պահանջ, սակայն մի խումբ անձինք այդ պարտավորությունից ազատված են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցողները, դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, անձինք, որոնց մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ մնացած զբոսաշրջիկների համար ապահովագրությունը պետք է ներկայացվի ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ վրացերեն կամ անգլերեն։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից և պետք է ունենա առնվազն 30 հազար լարիի ապահովագրական սահմանաչափ։

Ապահովագրությունը պետք է գործի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում և պարունակի պայմանագրի կողմերի, ծածկույթի տարածքի, ապահովագրված ռիսկերի, ապահովագրության ժամկետների և ապահովագրական գումարի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում