Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել ծանր հանցագործությունների մեջ ներգրավված ՌԴ քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Ալմաթիում 2022 թվականին մարդկանց առևանգելու և նրանց ունեցվածքը գողանալու մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացին Վրաստանից արտահանձնվել է Ղազախստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Գրուզիաօնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազությանը։

«Գլխավոր դատախազության և Ինտերպոլի ազգային կենտրոնի աշխատակիցները, Ղազախստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, Վրաստանից արտահանձնել են ծանր հանցագործությունների մեջ ներգրավված Ռուսաստանի քաղաքացու»,-վրացական լրատվականը։

Նշվում է, որ գլխավոր դատախազության տվյալներով՝ այդ անձը «կասկածվում է 2022 թվականին Ալմաթիում մարդկանց առևանգումներին և ունեցվածքի բռնի զավթմանը մասնակցելու մեջ»։

Կասկածյալը ձերբակալվել է Վրաստանում սեպտեմբերին։ Նրան սպառնում է 7-ից 12 տարի ազատազրկում՝ ունեցվածքի բռնագրավմամբ։

Հայերեն Русский