Միացյալ Նահանգներ

Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ խոսել է եվրոպացի առաջնորդների հետ

2 րոպեի ընթերցում

Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ խոսել է եվրոպացի առաջնորդների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերի 28-ին նախատեսված հանդիպումից առաջ զրուցել է եվրոպացի առաջնորդների հետ։

«Քննարկել ենք մեր ներկայիս դիվանագիտական ​​առաջընթացը։ Արդյունքում քննարկել ենք ամենակարևոր առաջնահերթությունները։ Ուկրաինան գնահատում է ողջ աջակցությունը։ Մենք կշարունակենք զրույցը վաղը՝ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Զելենսկին։

Նա ասել է, որ ուժեղ դիրքորոշում է անհրաժեշտ ինչպես ճակատում, այնպես էլ դիվանագիտության մեջ, «որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողանա մանիպուլյացիաներ իրականացնել ու խուսափել պատերազմի իրական և արդարացի ավարտից»։

Զրույցին մասնակցողների թվում եղել են Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի առաջնորդները։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկման հիմնական թեմա է անվանել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ «Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարևորագույն նշանակություն ունեն։ Դրանք պետք է լինեն կոնկրետ և հուսալի։ Նման երաշխիքները նաև նշանակում են ավելի անվտանգ Լեհաստան», - զրույցից հետո գրել է Տուսկը։

Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում, և, ըստ Սպիտակ տան, այն նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին: Ուկրաինայի պատվիրակությունն արդեն ժամանել է Միացյալ Նահանգներ:

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում