Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզում, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդացեք հոդվածը` Русский