Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ԱԺ նախագահի հովանավորությամբ անցկացվել է ամանորյա միջոցառում
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությամբ և «Արևիկ» հրատարակչության մասնակցությամբ կազմակերպվել է տոնական միջոցառում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են խորհրդարանի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով` նման նախաձեռնությունները նպատակ ունեն ոչ միայն ստեղծել տոնական տրամադրություն, այլև ապահովել երեխաների սոցիալական ներառականությունն ու ջերմ շփումը:
Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավորները՝ իրենց երեխաների ու թոռնիկների հետ: