Հնդկաստանի դեսպանը բացատրել է, թե ինչից են կախված Ռուսաստանից նավթի ներմուծման ծավալները

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը պետք է ապահովի իր երկրի էներգաանվտանգությունը, և կախված համաշխարհային շուկայի կոնյունկտուրայից՝ կարող են շտկումներ լինել Ռուսաստանից Հնդկաստան նավթի ներմուծման ծավալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։

«Հնդկաստանի քաղաքականությունը նախ էներգետիկ անվտանգության ապահովումն է 1,5 միլիարդ մարդու համար։ Երկրորդ` մենք ունենք ածխաջրածնային արտադրանքի մատակարարումների դիվերսիֆիկացված աղբյուրներ։ Հնդկական ընկերություններն արտադրանք են գնում արտասահմանից, քանի որ դա կարող է ավելի գրավիչ լինել առևտրային տեսակետից։ Այսպիսով, կախված համաշխարհային շուկայի կոնյունկտուրայից, կարող են ճշտումներ մտցվել։ Բայց ես չեմ կարող ստույգ ասել, թե այս կամ այն ապրանքի գնումները որ մակարդակով են ընթանում կամ որ ընկերությունը կգնի այն», - ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանը պլանավորում է պահպանել Ռուսաստանից նավթի ներմուծման նախկին ծավալները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 50% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ բարձր մաքսատուրքերը պատճառաբանելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումներով։ 

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին