Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Դամասկոսում «Իսլամական պետության» առաջնորդին

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները, Գլխավոր հետախուզական ծառայության և Միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպված գործողություն են իրականացրել ալ-Մուադամիյա քաղաքում գտնվող «Իսլամական պետութուն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկի դեմ՝ ձերբակալելով Դամասկոսում ԻՊ առաջնորդին և նրա օգնականներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Նշվում է, որ ձերբակալվածը Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Տահա ազ-Զաաբին է: Բացի այդ, առգրավվել են նրանց մոտ գտնվող պայթուցիկ սարքավորումներ և զենքեր։

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարությամբ հաստատել էր Սիրիայի հանձնառությունը՝ պայքարելու ԻՊ-ի դեմ և ապահովելու, որ այն չունենա անվտանգ ապաստարաններ Սիրիայի տարածքում։ Գերատեսչությունը կոչ էր արել Միացյալ Նահանգներին և միջազգային կոալիցիայի անդամ պետություններին միանալ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին, որը կնպաստի քաղաքացիական բնակչության պաշտպանությանը և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնմանը։

Հայերեն Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում