Թրամփը հաստատել է թմրավաճառների դեմ ցամաքում պայքարելու մտադրությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի զինվորականներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորելիս նշել է ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հաջողված գործողությունները՝ հաստատելով դրանց դեմ պայքարելու իր մտադրությունը նաև ցամաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը։

«Հավանաբար, լսել եք, որ ծովով թմրանյութերի մաքսանենգությունը նվազել է  96%-ով։ Հիմա մենք ցամաքում ենք դա անելու։ Ցամաքով ավելի հեշտ է», - նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Առափնյա պահպանության ծառայությանը թմրանյութերի ապօրինի մուտքը երկիր կանխելու համար, ինչպես նաև «Ջերալդ Ֆորդ» ավիակրի անձնակազմին, որը ներկայում տեղակայված է Կարիբյան ծովում։ 

«Այժմ Կարիբյան ծովը հետաքրքիր վայր է», - նշել է նա։ 

ԱՄՆ-ն մի քանի ամիս է՝ ճնշման արշավ է իրականացնում Վենեսուելայի դեմ, այդ թվում՝ Կարիբյան ավազանում հազարավոր զինվորների և ավիակիրների հարվածային խմբի տեղակայմամբ, թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի և անձանց վրա հարձակումներով և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով։

Ավելի վաղ ԱՄՆ-ն կալանել է Վենեսուելա ուղևորվող նավթատար լցանավեր, որոնք պատժամիջոցների տակ են գտնվում։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ