Ծակքարում առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում հոկտեմբերից ընթանում են առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, Ծակքարի ԱԱՊԿ նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 144 միլիոն դրամ։  

Արդեն ավարտված են նկուղային ու առաջին հարկերի կառուցման աշխատանքները, այժմ ընթանում է տանիքի կառուցումը։ Շինարարությունն այս պահին իրականացված է շուրջ 40 տոկոսով։

Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում։ 

Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում են իրականացրել Մարտունի համայնքի Ծակքար գյուղի ԱԱՊԿ նորակառույց  շենքի շինհրապարակում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը