Ծակքարում առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք է կառուցվում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում հոկտեմբերից ընթանում են առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, Ծակքարի ԱԱՊԿ նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 144 միլիոն դրամ։
Արդեն ավարտված են նկուղային ու առաջին հարկերի կառուցման աշխատանքները, այժմ ընթանում է տանիքի կառուցումը։ Շինարարությունն այս պահին իրականացված է շուրջ 40 տոկոսով։
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում։
Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում են իրականացրել Մարտունի համայնքի Ծակքար գյուղի ԱԱՊԿ նորակառույց շենքի շինհրապարակում։