Երևան

Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար ավելի քան 7,5 մլրդ դրամ կհատկացվի

1 րոպեի ընթերցում

Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար ավելի քան 7,5 մլրդ դրամ կհատկացվի

Երևանի 2026 թվականի բյուջեով ճանապարհների և ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում ասֆալտապատման ընթացիկ աշխատանքներին կուղղվի 2 միլիարդ 615 միլիոն դրամ։

Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման համար կհատկացվի ավելի քան 7 մլրդ 521 մլն դրամ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում քննարկման ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ փողոցների միջին նորոգմանը կուղղվի 1 մլրդ 677 մլն դրամ։ 

Նախատեսվում է 337 մլն դրամի սահմաններում հիմնանորոգել Սարալանջ-Ավետիսյան-Փափազյան փողոցների հատման խաչմերուկը։ 

Կշարունակվի Նուբարաշենի վերջնամասի փլուզված հատվածի հիմնանորոգումը։ Կիևյան և Լամբադա կամուրջների հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը կուղղվի 965 մլն դրամ։ Մայրուղիների, թեքահարթակների և եզրաքարերի կառուցմանը, վերակառուցմանն ու վերականգնմանը կուղղվի 1 մլրդ 125 մլն դրամ, որի շրջանակներում կիրականացվի նաև Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում