Եվրոպա

Իսպանիայի ոստիկանությունը վերադարձրել է գողացված՝ 6-րդ դարի վեստգոթական ոսկե թագը

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի ոստիկանությունը վերադարձրել է գողացված՝ 6-րդ դարի վեստգոթական ոսկե թագը

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Լեոնի նահանգում հայտնաբերել է 6-րդ դարի վեստգոթական ոսկե թագ, արծաթե մետաղադրամներ և այլ հնագիտական ​​գտածոներ, որոնք  պատմական մեծ արժեք են ներկայացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իսպանիայի իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրության մեջ:

Ձերբակալվել է յոթ մարդ։ Նրանց մեղադրում են հանցավոր կազմակերպությանն անդամակցության, պատմական ժառանգության դեմ հանցագործության, փողերի լվացման և ծանրացուցիչ հանգամանքներում գողության համար։ Կասկածյալները մասնակցել են Լեոնում և Վալյադոլիդում պեղումների մի քանի ​​վայրերի կողոպուտներին։

Չարագործներն օգտագործել են մետաղորսիչներ, որոնցից մեկը եղել է բարձրտեխնոլոգիական և ունակ՝ թափանցելու մեծ խորություններ: Այնուհետև նրանք վաճառել են արտեֆակտները:

Քննիչները կարծում են, որ գողացված հնագիտական ​​գտածոների վաճառքից շահույթը կարող է գերազանցել մեկ միլիոն եվրոն: Առգրավված արտեֆակտները կհանձնվեն թանգարան՝ ուսումնասիրության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում