Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների զոհերի թիվը հասել է 4-ի

2 րոպեի ընթերցում

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերի վրա քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) կողմից իրականացված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Հալեպի առողջապահության վարչությանը հայտնել է զոհված չորս քաղաքացիական անձանց անունները՝ հավելելով, որ վիրավորվել է ինը մարդ։

Դեկտեմբերի 22-ի երեկոյան Հալեպի Շեյխ Մակսուդ և Աշրաֆիե թաղամասերի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և ՍԴՈւ-ի միջև։ Բախումներին հաջորդել է քրդական ուժերի կողմից բնակելի թաղամասերի հրետակոծությունը, որի արդյունքում քաղաքացիական անձինք են զոհվել։

Syria TV-ի լրագրողը նշել է, որ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ՍԴՈւ-ի դիպուկահարը Շեյխ Մակսուդի մոտակայքում թիրախավորել է ներքին անվտանգության ուժերի անցակետը։

Ավելի վաղ Հալեպի նահանգապետ Ազզամ Ղարիբը դեկտեմբերի 23-ը ոչ աշխատանքային է հայտարարել բոլոր պետական ​​և մասնավոր դպրոցներում ու համալսարաններում, ինչպես նաև Հալեպի կենտրոնում գտնվող կառավարական գրասենյակներում։ Նահանգապետը պարզաբանել է, որ որոշումը չի վերաբերում այն կազմակերպություններին, որոնց աշխատանքը պահանջում է քաղաքացիներին բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների հետ կապված ծառայությունների տրամադրում։

Ժամեր տևած հրետակոծություններից և բախումներից հետո Հալեպում հարաբերական անդորր է՝ սիրիական բանակի և ՍԴՈւ-ի միջև ձեռք բերված հրադադարից հետո։

Սփյուռք

Հալեպում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածներ չկան, իրադրությունը խաղաղ է. Բերիո Հայոց թեմի խոսնակ

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան