Երևան

Երևանի գալիք տարվա բյուջեով պլանավորված սեփական եկամուտներն աճել են ավելի քան 5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Երևանի գալիք տարվա բյուջեով պլանավորված սեփական եկամուտներն աճել են ավելի քան 5 տոկոսով

Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում քննարկման ներկայացվեց մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն, որի սեփական եկամուտները ավարտին մոտեցող տարվա նախատեսված ցուցանիշին գերազանցում են ավելի քան 5 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու նիստում քննարկման ներկայացված Երևանի 2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 151 միլիարդ 455 միլիոն դրամ։ Նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 94 մլրդ 887 մլն դրամ, ինչը 2025 թվականին նախատեսվածից 4 մլրդ 653 մլն դրամով կամ 5,2 տոկոսով ավելին է։ ՀՀ պետբյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսվել է 8 մլրդ 257 մլն դրամ։ Ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների, սուբվենցիաների գծով նախատեսվել է 1 մլրդ 336 մլն դրամ, իսկ Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով ծախսվող միջոցները՝ 46 մլրդ 973 մլն դրամ։

Բյուջեի  ծախսերի մասը ծրագրվել է  156 մլրդ 777 մլն դրամի չափով, որը 2025 թվականի հաստատած բյուջեի ծախսային մասից պակաս է 2 մլրդ 709 մլն  դրամով, պայմանավորված՝ 2026 թվականի պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների, ինչպես նաև ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի նվազմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում