ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարված է հասցրել ևս մեկ նավի

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի միջազգային ջրերում նավարկող նավի, որը, նրանց պնդմամբ, օգտագործվում էր թմրակարտելների անդամների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ հազիվ նշմարվող նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի մաքսանենգությանը հայտնի երթուղով և զբաղվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ», - ասվում է X սոցիալական հարթակում հրամանատարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելում է, որ հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ամերիկյան զինվորականները չեն տուժել։

Ըստ հաղորդագրության՝ «Հարավային նիզակ» գործողության միացյալ օպերատիվ խումբը հարվածը հասցրել է դեկտեմբերի 22-ին՝ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի կարգադրությամբ։

ԱՄՆ-ն թմրանյութերի դեմ պայքարի պատճառաբանությամբ վերջին շրջանում հարվածներ է հասցրել մի քանի տասնյակ նավերի. հարվածների հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել։

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին