Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել Տեխասում վայրէջք կատարելիս

2 րոպեի ընթերցում

Մեքսիկայի ռազմածովային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել ԱՄՆ Տեխասի նահանգի Գալվեստոն քաղաքի շրջանում վայրէջք կատարելու ժամանակ: Հինգ մարդ զոհվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են ԱՄՆ ռազմածովային ուժերից։

Միջադեպը տեղի է ունեցել Michou y Mau բարեգործական հիմնադրամի հետ համակարգված բժշկական տարհանման հումանիտար առաքելություն իրականացնելիս։

«Մեր օդանավը, որը Michou y Mau հիմնադրամի հետ համակարգված բժշկական աջակցության առաքելություն էր իրականացնում, վթարի է ենթարկվել Տեխասի նահանգի Գալվեստոն քաղաքի մերձակայքում վայրէջք կատարելու ժամանակ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցցանցում։

Մեքսիկայի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ վթարից հետո ակտիվացել են որոնողափրկարարական աշխատանքները՝ ամերիկյան արտակարգ ծառայությունների հետ համագործակցությամբ։

CNN հեռուստաալիքն իր հերթին հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է ութ մարդ՝ չորս զինվորական և 4 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխա, որն այրվածքների պատճառով շտապ բուժօգնության կարիք ուներ։ Ինքնաթիռը ռազմական բժշկական չվերթ էր իրականացնում և օդանավակայանին էր մոտենում թանձր մառախուղի պայմաններում։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ հինգ զոհերի թվում է նաև 2 տարեկան երեխան։

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին