Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի երեխաների համար Կիրանցում ամանորյա միջոցառում է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոցի դահլիճում երեխաների համար ներկայացվել է ամանորյա ուրախ ներկայացում։ 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած տեսանյութից ու հաղորդագրությունից։ 

«Ամեն տարի Ազգային ժողովի այգում կազմակերպվում է ամանորյա տոնական միջոցառում:

Այս տարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ միջոցառումը տեղափոխվել է Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոց: Ազգային տիկնիկային թատրոնի ամանորյա ուրախ ներկայացումը դիտեցին սահմանամերձ գյուղերի՝ Կիրանցի, Սեւքարի, Ներքին Ծաղկավանի, Աճարկուտի եւ Սարիգյուղի
200-ից ավելի երեխա»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հայերեն