Էրմիտաժի Ձմեռային պալատի Մեծ գահասրահում մեկնարկել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Էրմիտաժի Գեորգիևյան դահլիճում (Մեծ գահասրահ) բացվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Առաջին անգամ է, որ այս հանդիպումն անցկացվում է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկում, որտեղ պահվում են տարբեր դարաշրջանների և ազգերի ավելի քան 3000 մշակութային հուշարձաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դահլիճն օծվել է Սուրբ Գևորգ Հաղթանակողի պատվին 1795 թվականին: Սրահում է գտնվում «Սուրբ Գևորգը նիզակով սպանում է վիշապին» բարձրաքանդակը, որը 19-րդ դարի առաջին կեսի արվեստի եզակի նմուշ է: 

Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա հյուրերը շրջել են մի քանի թանգարանային սրահներում, որտեղ ցուցադրվում են 18-րդ դարի ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցներ, ինչպես նաև այցելել են Էրմիտաժի Ոսկե գանձարանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է։ Նա դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ռուսաստան

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

 

Հայերեն Русский

Մոսկվայում կայացել է անվանի քանդակագործ Վահե Սողոյանի ստեղծագործական երեկոն

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները Բուդապեշտում մասնակցել են միջազգային աշխատաժողովի՝ բռնկվող աստղերի թեմայով

Քաղաքացիներն «UAZ»-ով անցել են գետը և չեն կարողացել հետ վերադառնալ. օգնության են հասել փրկարարները

Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․կա զոհ

Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր