1 րոպեի ընթերցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը: