Երևան

Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ

1 րոպեի ընթերցում

Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ

Երևանի կանգառներում արդեն  տեղադրվել են էլեկտրոնային չվացուցակի 35 էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից կմոտենա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Կանգառները սպասարկող ընկերության կողմից նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42 սարքավորում: 

«3 վարչական շրջաններում են տեղադրված էլեկտրոնային չվացուցակի սարքավորումները: Այս պահին տեղադրված է 35-ը: Մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,-ասաց Մանուկյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց. «Ինչպես և խոստացել էինք՝ Երևանի կանգառներում արդեն հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառին»:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում