Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ում։

«Ուրախ եմ հայտարարել, որ Լուիզիանայի հիասքանչ նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակում եմ Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց։ Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը՝ հանուն մեր դաշնակիցների և, իհարկե, ամբողջ աշխարհի ապահովության և անվտանգության», - գրել է Թրամփը։

Reuters-ը հայտնում է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Լենդրին, ով նահանգապետ է դարձել 2024 թվականի հունվարին, պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից։ 

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Դանիայի տարածք համարվող Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ ԱՄՆ նախագահը դա պայմանավորել է անվտանգության նկատառումներով և կղզու հանքային պաշարների նկատմամբ հետաքրքրությամբ։

Լանդրին ևս կողմ է արտահայտվել այս գաղափարին։ Մասնավորապես 2025 թվականի հունվարի 9-ին X սոցիալական ցանցում արված գրառման մեջ նա նշել է․ «Նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ ճիշտ է։ Մենք պետք է անենք այնպես, որ Գրենլանդիան միանա Միացյալ Նահանգներին»։

Գրենլանդիան և Դանիան մշտապես մերժել են այս առաջարկը։

Հայերեն Русский

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով