Հայաստան

Փրկարարները մարել են Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բռնկված հրդեհը

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 10։07-ին ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի վերջնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի թիվ 9-րդ փողոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:38-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը և մոտ 400 հակ կուտակած անասնակեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում