ՊԵԿ-ում 2025-ին կոռուպցիոն միջադեպերի վերաբերյալ ներկայացվել է 20 հաղորդում, նախաձեռնվել՝ 103 ծառայողական քննություն

3 րոպեի ընթերցում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում իր լիազորությունների շրջանակում շարունակել է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից իրականացված նպատակային միջոցառումների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20 հաղորդում՝ առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Բացի այդ, ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 8 գրություն։ Նշվում է, որ տվյալ 20 հաղորդումներով ներկայում իրականացվում է նախաքննություն։

2025 թվականի ընթացքում ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն, որոնցից 78-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվությամբ։ Կիրառված միջոցների թվում են եղել նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ինչպես նաև ծառայության դադարեցում։

Տարվա ընթացքում շուրջ 230 տեղեկանք է ուղարկվել ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն և Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, որոնց շրջանակում իրականացվել է համապատասխան վարչարարություն։

ՊԵԿ-ը նաև ընդգծում է, որ 2025 թվականին ներքին անվտանգության վարչության կողմից դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվը աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Ըստ Կոմիտեի՝ դա վկայում է ոչ միայն խախտումների հայտնաբերման, այլև յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու հետևողական աշխատանքի մասին։

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2025 թվականին իրականացվել են նաև տեխնոլոգիական բարեփոխումներ։ Մասնավորապես՝ արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում գործող տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից նախատեսվում է արհեստական բանականության վերլուծիչների ինտեգրում, ինչը, ըստ Կոմիտեի, թույլ կտա ապահովել առավել արդյունավետ վերահսկողական և վերլուծական հնարավորություններ։

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ համակարգային քայլերով շարունակելու է օրինականության ապահովման, թափանցիկության բարձրացման և հանրային վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։

 

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը