ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել է Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, որի տարածքում գործում է նաև Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հասմիկ Ավագյանը մարզադպրոցի տնօրեն, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ  Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ շրջել է մարզադպրոցում, ծանոթացել  ուսումնական և մարզումային պայմաններին:

ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպում է ունեցել մարզադպրոցի սաների, մարզիչ-մանկավարժների հետ, ինչպես նաև հավաքականում ընդգրկված  մազիկների և մարզիչների հետ: 

Հավաքականն այժմ պատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կայանալիք Հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Հայաստանի հավաքականի մարզիկները մրցումներին մասնակցելու են օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ և վազող թիակ մրցաձևերում: Հավաքականն այժմ ակտիվորեն մարզվում է՝ բարձր արդյունքներ ապահովելու ակնկալիքով:

«Հայաստանն ունի հրաձգության ձևավորված ավանդույթներ և մշակույթ. պետք է անենք ամեն ինչ արդյունքների լավարկման համար: Այս առումով ազգային հավաքականի թիմից սպասելիքները մեծ են»,-ասել է Հասմիկ Ավագյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին ու մարզիչներին ամենօրյա աշխատանքի համար: 

Նախարարի տեղակալը ծանոթացել է ԵԱ-ի նախապատրաստական աշխատանքներին, քննարկել առաջնության կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր: Նշվել է, որ Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ակնկալվում է ավելի քան 4 տասնյակ երկրների մասնակցություն:

Հասմիկ Ավագյանը կարևորել է ԵԱ-ի պատշաճ անցկացումը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը և ֆեդերացիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի Հայաստան ժամանող մարզիկները, միջազգային մրցավարներն ու հյուրերը  համոզվեն՝ Հայաստանը բարձրակարգ սպորտային միջոցառումների կազմակերպման լուրջ ներուժ ունի: Նշվել է, որ Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պատշաճ կազմակերպման նպատակով նախարարության աջակցությամբ համապատասխան գույքի ձեռքբերում է նախատեսվում, որը հետագայում՝ առաջնության ավարտից հետո, կտրամադրվի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին՝ ուսումնական և մարզական նպատակներով օգտագործելու համար:

Հայերեն

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս