Մշակույթ

«Ֆեստիվառ»` Ջերմուկում․ միջոցառումն առաջին անգամ տեղի կունենա ձմռանը

1 րոպեի ընթերցում

«Ֆեստիվառ»` Ջերմուկում․ միջոցառումն առաջին անգամ տեղի  կունենա ձմռանը

Առաջին անգամ տեղի կունենա ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2026 թվականի հունվարի 3-ին Ջերմուկում:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման օրը ժամը 15:00-ից Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա տոնական համերգ. բեմում կլինեն սիրված երգիչներ Արամ MP3-ը և Yellowheart խմբի երաժիշտ կատարողները: Տոնական համերգին կմիանա նաև «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանն՝ իր մրցութային հայտնի երգով:

Միջոցառման մուտքն ազատ է։ 

«Ֆեստիվառ Ջերմուկ» երաժշտական փառատոնի անցկացման նպատակով Կառավարության վերջին նիստում ՀՀ պետական բյուջեից համապատասխան հատկացումներ են արվել: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում