Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության նախկին ծառայողը, կաշառքի միջնորդության պատրվակով մի շարք անձանցից 2024 թվականի ընթացքում ստացել է տարբեր չափի դրամական միջոցներ, յուրաքանչյուր դեպքում՝ 250.000-400.000 ՀՀ դրամ:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիներն իրենց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողության, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընթացակարգերի շրջանցմամբ վարորդական վկայականներ ստանալու, իսկ որոշ դեպքերում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը վերականգնելու համար, երկու այլ անձանց օժանդակությամբ փորձել են կաշառք տալ պաշտոնյաներին, սակայն կաշառք տալուն ուղղված գործողությունները նրանց կամքից անկախ հանգամանքներում չեն իրագործվել, քանի որ ՆԳՆ ոստիկանության նախկին ծառայողը, նշված անձանցից գումար ստանալով, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար ոստիկանության նախկին ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի օժանդակության համար երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Եվս հինգ անձի նկատմամբ կաշառք տալու փորձի համար հանրային քրեական հետապնդումներ չեն հարուցվել գործուն զղջալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը