Միացյալ Նահանգներ

Թրամփը չի բացառել Վենեսուելայի դեմ պատերազմի հավանականությունը

2 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել Վենեսուելայի դեմ պատերազմի հավանականությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Վենեսուելայի դեմ պատերազմ սկսելու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ոչ, ես չեմ բացառում դա», - ասել է նա՝ անդրադառնալով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը հրաժարվել է մանրամասնել՝ արդյոք վենեսուելական նավերին ԱՄՆ-ի հարվածները կարող են անմիջականորեն հանգեցնել պատերազմի: Սակայն նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է իրականացնել լցանավերի նոր կալանումներ: 

«Եթե նրանք բավականաչափ հիմար լինեն և դա շարունակեն, ապա լցանավերը կուղակվեն մեր նավահանգիստներից որևէ մեկը», - նշել է Թրամփը, երբ նրան խնդրել են նշել հնարավոր կալանումների ժամկետները:

Դեկտեմբերի 16-ին Թրամփը հրամայել էր շրջափակել պատժամիջոցների տակ գտնվող լցանավերը, որոնք դուրս են գալիս կամ մեկնում են Վենեսուելա։ 

Վաշինգտոնը Կարակասին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար ակտիվ պայքար մղելու համար: 

Ինչպես օգոստոսին հայտնել էր The New York Times-ը, Թրամփը ստորագրել է գաղտնի հրահանգ՝ լատինաամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժի կիրառում սկսելու համար: Դրանից հետո Կարիբյան ծովի շրջան են տեղափոխվել ամերիկյան զգալի լրացուցիչ ուժեր: Նոյեմբերին Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան նավերի հարվածային խումբը՝ «Ջերալդ Ֆորդ» ավիակրի գլխավորությամբ, մտել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի՝ տարածաշրջանում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի համար։ 

ԱՄՆ վարչակազմի արշավի հետևանքով արդեն հարվածներ են հասցվել 28 նավի, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ ԱՄՆ-ն հայտարարում է, որ այդ նավերով մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր են տեղափոխվում ԱՄՆ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում