Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է  Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ փոխգործակցության հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները:

Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ:

Երկուստեք ընդգծվել է նոր ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն ուղղված արձանագրված ձեռքբերումների կարևորությունը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում