Թաիլանդը և Կամբոջան հայտնել են խաղաղության պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Փխուանգկետկեոուն և Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Փրակ Սոքհոնը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում հայտնել են հրադադարի իրենց պատրաստակամության մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ըստ լրատվականի տեղեկությունների՝ Վան Ին դեկտեմբերի 18-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում երկու կողմերը Չինաստանի նախարարին ներկայացրել են վերջին զարգացումները և արտահայտել են իրենց պատրաստակամությունը լարվածության թուլացման և հրադադարի համար։

«Չինաստանը՝ որպես Կամբոջայի և Թաիլանդի մտերիմ բարեկամ և հարևան, ամենաքիչն է ցանկանում զինված հակամարտություն տեսնել և խորապես սգում է հակամարտության հետևանքով զոհերի և վիրավորների համար։ Առաջնահերթությունը հնարավորինս շուտ հրադադարի հասնելն ու փոխադարձ վստահությունը վերականգնելն է», - Վան Իի խոսքերն է մեջբերել գերատեսչությունը։

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ից։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են հարձակումը սկսելու մեջ։

Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի բանակը հայտնել է, որ կամբոջական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող իրենց դիրքերը։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանել են՝ հարվածելով Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ 

 

 

 

Հայերեն

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը