Հայաստան

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 107-ամյակը

1 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 107-ամյակը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնադրման 107-ամյակի առիթով։ 

Նախարարի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ գործընկեր,

Շնորհավորում եմ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 107-ամյակի առթիվ։

1918 թվականից ի վեր՝ ավելի քան մեկ դար շարունակ, «Արմենպրես»-ը վստահորեն կատարում է իր կարևոր առաքելությունը՝ ապահովելով հանրային շահին ծառայող, փաստահեն և պատասխանատու տեղեկատվություն՝ միաժամանակ պահպանելով պատմական հիշողությունն ու ինստիտուցիոնալ շարունակականությունը։

Գործակալության բազմալեզու աշխատանքը, հարուստ արխիվային և վիզուալ բազան, ինչպես նաև ընդլայնվող գործընկերային կապերը կարևոր դեր ունեն Հայաստանի մասին հավաստի և բազմակողմանի պատմության ներկայացման գործում։

Շնորհակալություն «Արմենպրես»-ի անձնակազմին հետևողական աշխատանքի համար։ 

Մաղթում եմ նոր ձեռքբերումներ, շարունակական զարգացում և կայուն առաջընթաց»։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում