Մարզեր

Արթիկ համայնքի մանկապարտեզները 2026 թվականի հունվարի 1-ից կգործեն անվճար

1 րոպեի ընթերցում

Արթիկ համայնքի մանկապարտեզները 2026 թվականի հունվարի 1-ից կգործեն անվճար

Շիրակի մարզի Արթիկ համայնքի բոլոր մանկապարտեզները 2026 թվականի հունվարի 1-ից կգործեն անվճար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից՝ նշելով, որ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի առաջարկով՝ համայնքի ավագանու արտահերթ նիստում հավանություն է տրվել օրակարգային՝ համայնքի բոլոր 16 մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցին:

«Ավագանու նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ մանկապարտեզներում մեկ երեխայի համար նախատեսված սննդի օրական չափաբաժինը 407 դրամից բարձրացվել է՝ սահմանվելով 600 դրամ»,-նշեցին Արթիկի համայնքապետարանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում