Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների նավին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրավաճառների նավին հարվածելու մասին

ԱՄՆ զինված ուժերը դեկտեմբերի 17-ին հարվածել են Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։ Հրամանատարության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։

Ինչպես օգոստոսին հաղորդել է The New York Times թերթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է փակ հրահանգ՝ լատինամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժի կիրառում սկսելու վերաբերյալ։ Դրանից հետո Կարիբյան ծովի շրջան են տեղափոխվել ԱՄՆ զինված ուժերի լրացուցիչ ուժեր։ Այնուհետև Վաշինգտոնն սկսել է օդից հարվածներ հասցրել այն նավակներին, որոնցով, Միացյալ Նահանգների կառավարության տվյալներով, դեպի ԱՄՆ են տեղափոխվում թմրանյութեր Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Նոյեմբերին Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան նավերի հարվածային խումբը՝ USS Gerald R. Ford ավիակիրի գլխավորությամբ, մտել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի՝ տարածաշրջանում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի համար:    

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում