Հայաստան

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված հավաքի ընթացքում իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Հայ Առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին: 

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ և սոցցանցերի օգտատերեր սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ են կատարել։

Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում