Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում մեքենա է այրվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։
«Դեկտեմբերի 17-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։35-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։