Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքարանի մասին պատմող բացառիկ ֆիլմի թուրքերեն տարբերակի ցուցադրությունը

4 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքության մասին պատմող «Ինքնության արահետ. Պոլսո Պատրիարքական Աթոռը ժամանակների մեջ» խորագրով ֆիլմի թուրքերեն տարբերակը ներկայացվել է հանրության դատին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի և վավերագրող, հրապարակախոս, «Ֆակտում» փաստագրական կենտրոնի ղեկավար Տիգրան Պասկևիչյանի հեղինակած ֆիլմը բացառիկ է, քանի որ առաջին անգամ է մանրամասնորեն ներկայացնում Պոլսո պատրիարքական Աթոռի պատմությունը, գործունեությունն ու պատմական դերակատարումը։

2025 թվականի հոկտեմբերին Ստամբուլում տեղի էր ունեցել ֆիլմի արևմտահայերեն տարբերակի շնորհանդեսը, ինչին հաջորդել էր նոյեմբերին արդեն անգլերեն տարբերակի ցուցադրությունը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում։

Սփյուռք

«Ինքնության արահետ». Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Պատրիարքարանի պատմության մասին պատմող բացառիկ ֆիլմի ցուցադրությունը

Ֆիլմի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Ստամբուլի երբեմնի հայաշատ Գումգափու թաղամասում։ Ցուցադրությանը ներկա են եղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, Ստամբուլի նահանգապետի տեղակալ Ասըմ Ալքանը, Ռուսաստանում և Իրանում Թուրքիայի նախկին դեսպան Վոլքան Վուրալը, հայ համայնքի հայտնի գործիչներ և անդամներ։

Նկարում՝ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը

Ֆիլմը պատմաբանների, հոգևորականների, իրավաբանների ու այլ մասնագետների ներգրավմամբ պատմում է 1461 թվականին հիմնադրված Պոլսո Պատրիարքական Աթոռի պատմությունը՝ հիմնադրումից մինչև մեր օրեր։ Ֆիլմում ներկայացված են պատրիարքարանի պատմության կարևորագույն ու առանցքային շրջանները՝ գալով մինչև մեր օրեր ու խոսելով արդեն պատրիարքարանի մեր օրերի կարևորագույն խնդրի՝ Թուրքիայում իրավական կարգավիճակի բացակայության մասին։  

Ֆիլմի ցուցադրությանը ավարտից հետո կազմակերպվել է քննարկում, որի մասնակից գիտնականները խոսել են Թուրքիայի հայ համայանքի ազգային-եկեղեցական կյանքի օրակարգային տարբեր առաջնահերթ հարցերից ու մարտահրավերներից։

Օրվա ավարտին պատմաբան Այլին Գոչունյանը, ում ավանդը մեծ է ֆիլմի պատրաստման գործում, պատրիարքի կողմից արժանացել է Պոլսի Պատրիարքական Աթոռի «Օրմանյան» շքանշանի։ 

Նկարում՝ (ձախից) Արա Գոչունյանը կնոջ՝ պատմաբան Այլին Գոչունյանի հետ, ով արժանացել է պատրիարքական «Օրմանյան» շքանշանի, և Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը

Պոլսո Հայոց պատրիարքը շնորհանդեսի վերջում ներկաների հետ կիսվել է Թուրքիայում բնակվող ոչ իսլամադավան ազգային փոքրամասնությունների վերաբերյալ իր դիտարկումներով։ Նա ցավով է նշել, որ տեսանելի ապագայում Թուրքիայում բնակվող հայերի թիվը իջնելու է 10 հազարի շեմից։ Այս առումով նա հատկապես բարձր է գնահատել «Ինքնության արահետ» ֆիլմի կարևորությունը սեփական պատմությանն ու արմատներին կառչած մնալու տեսանկյունից։ Նա նաև խոսել է Պոլսո պատրիարքարանի՝ Թուրքիայում իրավական կարգավիճակ չունենալու մասին՝ հերթական անգամ ընդգծելով, որ դա շատ հաճախ խնդիրներ է առաջացնում համայնքային տարատեսակ հարցերի կարգավորման ժամանակ։

Առաջիկայում սպասվում են «Ինքնության արահետ․Պոլսո Պատրիարքական Աթոռը ժամանակների մեջ» ֆիլմի արևելահայերեն ու ֆրանսերեն ցուղադրությունները։

Սփյուռք

Նյու Յորքում տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքարանի պատմության մասին պատմող բացառիկ ֆիլմի անգլերեն տարբերակի ցուցադրությունը

 

Հայերեն العربية Türkçe

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ