Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծն ԱԺ-ում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են փոխադարձաբար ճանաչել միմյանց վարորդական վկայականները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հարցն առնչվում է երկու խումբ անձանց՝ ոչ բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող և բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող քաղաքացիներին։ 

«Ոչ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների պարագայում թեթև մարդատար ավտոմոբիլների կարգի վերաբերյալ տրված վարորդական վկայականներով իրենց օրինական գտնվելու ժամկետով փոխադարձաբար ճանաչում են միմյանց վարորդական վկայականները, և ԱՄԷ քաղաքացիները կարող են ազատ կերպով վարել ՀՀ տարածքում։

Մեր քաղաքացիների պարագայում օրինական գտնվելու ժամկետով ԱՄԷ-ում B կարգի (թեթև մարդատար ավտոմոբիլներ) և D1 կարգի (փոքր ավտոբուս՝ մինչև 16-տեղանոց տրանսպորտային միջոց) վարորդական վկայականներով կարող են ազատ երթևեկել։ Միակ պայմանն այն է, որ վարորդական վկայական տնօրինողի տարիքը պետք է բավարարի ժամանման երկրի ազգային օրենսդրությամբ տվյալ ենթակարգի վարորդական վկայականի համար սահմանված նվազագույն տարիքին՝ B-ի պարագայում՝ 18 տարեկանը, D1-ի պարագայում՝ 21 տարեկանը»,-ասաց Ղազարյանը։

Իսկ եթե անձինք բնակության նպատակով, այսինքն՝ կացության կարգավիճակի ձեռք բերման հիմքով գտնվում են մեկը մյուսի տարածքում, ապա կարող են դիմել և վարորդական վկայական ստանալ՝ ազատված լինելով տեսական և գործնական քննություններից։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները