Միացյալ Նահանգներ

Թրամփն արդյունավետ է գնահատել Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցները

1 րոպեի ընթերցում

Թրամփն արդյունավետ է գնահատել Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը դեկտեմբերի 15-ին հեռախոսով քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ։ 

«Ես երկար զրույց եմ ունեցել նախագահ Զելենսկու հետ։ Նաև խոսել եմ Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի և Նիդեռլանդների ղեկավարների հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Թրամփը։ 

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դրանք երկարատև և արդյունավետ բանակցություններ են եղել։

Թրամփը հավելել է, որ վերջերս անմիջականորեն խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով, նրա պնդմամբ, ցանկանում է տեսնել դրա պատերազմի ավարտը։ 

Նա նաև կարծիք է հայտնել, որ հիմա ավելի մոտ են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, քան երբևէ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում