Ռազմական

ՊՆ-ն հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին լուրը

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե իբր դեկտեմբերի 7-8-ը Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈՒ կողմից։ Նաիրա Գևորգյանը նաև ասել է, թե իբր վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի հերքման տեքստում, մասնավորապես, ասված է. 

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ: 

ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառնալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում