«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վերանորոգման և վերազինման ծրագիրն ավարտվել է. կենտրոնը համալրվել է անհրաժեշտ բուժսարքավորումներով

3 րոպեի ընթերցում

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի լայնածավալ վերանորոգման և վերազինման ծրագրի առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: Կենտրոնը համալրվել է անհրաժեշտ բուժսարքավորումներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը:

«Կենտրոնում գործարկվել է ընդունարան և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը՝ համալրված անհրաժեշտ բուժսարքավորումներով՝ շտապ բուժօգնությունը արագ և արդյունավետ կազմակերպելու համար:  

Առանձնացվել է արագացված ախտորոշման գոտի, ինչպես նաև գործարկվել են նեղ մասնագիտական խորհրդատվական սենյակներ, նոր նմուշառման սենյակ, ռենտգեն կաբինետ, ամբողջությամբ վերանորոգվել է վերականգնողական ֆիզիոթերապիայի բաժանմունքը՝ հարմարեցվելով ժամանակակից պայմաններին: Վերանորոգվել է նաև մանկական ամբողջ բաժանմունքը: Կառուցվել են մատչելի մուտքեր, հիմնարար փոխվել է երթևեկության սխեման բուժկենտրոնի տարածքում, ներդրվել է հիվանդանոցի տարածքի միակողմանի երթևեկություն, առանձնացվել է շտապօգնության մեքենաների երթևեկությունը՝ տրամադրվել է այլ ճանապարհ դեպի շտապ բուժօգնության բաժանմունք և այլ աշխատանքներ»,-ներկայացրեց Կարապետյանը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2023-2025 թվականների ընթացքում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին տրամադրվել է ընդհանուր 163 միլիոն 226 հազար 423 դրամի բժշկական սարքավորումներ, որոնք արդեն տեղադրված են: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, անդրադառնալով կատարված փոփոխություններին, ընդգծեց, որ իրականացվել է շատ մեծ ծավալի աշխատանք:

Ըստ քաղաքապետի՝ երբ քաղաքացին գալիս է Երևան քաղաքին պատկանող որևէ բժշկական կենտրոն, պետք է զգա, որ իր և իր երեխայի մասին ամենաբարձր մակարդակով հոգ են տանում:

«Հանուն արդարության եկեք ընդունենք, որ մեր բժշկական կենտրոնները բավական հետ էին մասնավոր բուժհաստատություններից: Մենք պետք է աջակցենք և հասցնենք ինչ-որ մակարդակի, որից հետո իրենք իրենցով պետք է առաջ շարժվեն:

Ես տեսնում եմ, որ աշխատանքն արվում է, շատ գովելի է, գնահատելի է, և այս աշխատանքը պետք է ունենա շարունակական բնույթ: Արդեն ինչ-որ փուլից իրենք իրենցով, առանց մեր հավելյալ աջակցության, պետք է դա կարողանան իրականացնել»,-նշեց Ավինյանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան