Արարատ Միրզոյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։