Հայաստան

Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

1 րոպեի ընթերցում

Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Դրսում հայտնված 76-ամյա Վալերի Բարխուդարյանը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

Գրառման մեջ նաև նշվում է, որ ծառայությունը կիրականացնի նաև 76-ամյա տղամարդու կարիքների համապարփակ գնահատում և հասցեագրում, կենտրոնում կկազմակերպվի քաղաքացու անհրաժեշտ բուժօգնության ստացումը և խնամքի իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում