Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են 2025 թվականին ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումները, ակտիվ դինամիկան, ինչպես նաև մտքեր են փոխանակվել 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերի և անելիքների շուրջ։

«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։

Նախարարը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ՀՀ տեսլականը, ընկալումներն ու առաջարկությունները։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից ժողովրդավարական զարգացման ճանապարհին Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունն, ինչպես նաև, ի թիվս այլ ուղղությունների, կարևոր է համարել մարդկանց միջև շփումները խթանելուն մեծապես նպաստող՝ վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցվող առաջընթացը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հետաքրքրող այլ հարցերի:

Հայերեն العربية English Español Français Русский

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ