Մարզեր

Ախուրյան համայնքի 2026 թ․ բյուջեն նախորդի համեմատ ավելացել է մոտ մեկ միլիարդ դրամով

1 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքի 2026 թ․ բյուջեն նախորդի համեմատ ավելացել է մոտ մեկ միլիարդ դրամով

Ախուրյանի համայնքապետարանում կայացել է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, քննարկման ընթացքում ներկայացվել են համայնքի եկող տարվա նախնական եկամուտները, որոնք նախատեսվում են 3 միլիարդ 979 միլիոն 946 հազար դրամ, ինչը 994 միլիոն 621 հազար դրամով ավելի է, քան 2025 թվականի 2 միլիարդ 985 միլիոն 325 հազար դրամը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աննման Մինասյանը, ավելացումը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի աճով։ 2026 թվականին այն նախատեսվում է 2 միլիարդ 664 միլիոն 692 հազար 500 դրամ, մինչդեռ 2025 թվականին կազմել էր 2 միլիարդ 353 միլիոն 297 հազար 600 դրամ։ Բարձրացել են նաև վարչական բյուջեի և սեփական եկամուտների ցուցանիշները, ինչպես նաև մի շարք այլ բաղադրիչներ։

Քննարկվել են 2026 թվականի բյուջեի նախնական ծախսերը, ներկայացվել են առաջարկներ, որոնք ուսումնասիրվում են և նպատակահարմարության դեպքում կներառվեն վերջնական նախագծում։

Արմենուհի Մխոյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում