Հաստատվել է ՄԿՈՒ մասնագետների ատեստավորման ժամանակացույցը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 2025 թվականի ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

Դեկտեմբերի 13-ին ժամը 10:00-ին Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝ 

  • Ագրոնոմիա
  • Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում
  • Անասնաբուժություն
  • Ավտոմատացված համակարգեր
  • Գրաֆիկա
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Վեբ
  • Ցանցեր-1
  • Ցանցեր-2

Դեկտեմբերի 14-ին ժամը 10:00-ին Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝

  • Խոհարարություն
  • Հանրային սննդի սպասարկում և արտադրություն
  • Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն
  • Ոսկերչություն
  • Տեքստիլ 

Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողն ատեստավորման կենտրոն պետք է ներկայանա նշված ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով ԳԹԿ-ի կողմից իրեն նախապես ուղարկված անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթը: Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:

ԳԹԿ-ի կողմից ծանուցումներ են ուղարկվել գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։

 

 

 

 

 

 

 

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին