Աշխարհ

Մերցը խոստանում է ԵՄ-ի կողմից Մոսկվայի վրա ճնշման ուժեղացում, այդ թվում՝ սառեցված ակտիվների հարցում

1 րոպեի ընթերցում

Մերցը խոստանում է ԵՄ-ի կողմից Մոսկվայի վրա ճնշման ուժեղացում, այդ թվում՝ սառեցված ակտիվների հարցում

Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա, մասնավորապես ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներին վերաբերող հարցերում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ 

«Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա, կուժեղացնենք ճնշումը և կշարունակենք ակտիվորեն աջակցել Ուկրաինային, հատկապես ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների հարցում», - հայտարարել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով Եվրամիության պլանների մասին։

Մերցը նաև ասել է, որ ԵՄ-ն պետք է Ուկրաինայի  խաղաղության գործընթացի մաս դառնա։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել է օգտագործել ԵՄ-ում սառեցված ՌԴ-ի 210 միլիարդ եվրո գումարի ակտիվները՝ Ուկրաինային աջակցություն տրամադրելու համար։ Սկզբնական շրջանում ենթադրվում է օգտագործել 90 միլիարդ եվրո գումար, որը պետք է հատկացվի երկու տարվա ընթացքում։ Այս հարցը կքննարկվի դեկտեմբերի 18-ին կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում