Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջին խմբի առաջին խաղաշրջանն ավարտել է բարձր արդյունքներով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջին խմբի առաջին խաղաշրջանն ավարտել է երրորդ տեղում և միաժամանակ Հայաստանի գավաթի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վարդենիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդան Դավթյանը, առաջին խաղաշրջանում թիմն  անցկացրել է  17 հանդիպում, տարել 12 հաղթանակ, կրել չորս պարտություն, ու մեկ խաղ ավարտել ոչ-ոքի, խփել 36 գնդակ՝ բաց թողնելով 16-ը։ «Անդրանիկ» թիմը հաջող է հանդես եկել նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ։ Մինչ քառորդ եզրափակիչ հասնելը նա պայքարից դուրս է թողել Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ԲԿՄԱ-ին և Իջևանի «Բենտոնիտ»-ին։

Առաջին խմբի լավագույն ռմբարկուների ցուցակը  վստահորեն  գլխավորում է «Անդրանիկ» ակումբի հարձակվող, ազգությամբ նիգերիացի  Իսմայիլ Օլավալեն, ով 17 խաղում խփել է 18 գոլ,  մեկ անգամ էլ գոլ է հեղինակել Հայաստանի Գավաթի խաղարկությունում։ 

«Առաջին խմբի առաջին խաղաշրջանն ավարտվեց, և «Անդրանիկ» ՖԱ-ն ևս մեկ կարևոր փուլ թողեց իր հետևում։

Առաջնությունը մեզ համար  եղավ մրցակցային, լարված և երբեմն էլ՝ ուսուցողական ճանապարհ, որտեղ մեր թիմը ոչ միայն պայքարեց յուրաքանչյուր խաղում, այլև ձևավորեց ավելի ուժեղ թիմային ու կամային ոգի։ Երկրորդ խաղաշրջանում մենք հանդես կգանք ավելի վստահ, ավելի նպատակամղված, կպայքարենք ավելի բարձր տեղի համար»,-նշեց Վարդան Դավթյանը։

Տնային խաղերն առայժմ «Անդրանիկ» թիմն անցկացնում է Սևանի քաղաքային մարզադաշտում, մինչեւ որ Վարդենիսի քաղաքային մարզադաշտը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները