8 անձի, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

3 րոպեի ընթերցում

Ութ անձի, այդ թվում՝ իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«Հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել: Բացի այդ, մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և ԻԻՀ-ից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով, տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Արդյունքում՝ զորամասի մարտական հենակետի ծառայողները ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Մեղրի համայնքի Ագարակ բնակավայր, որտեղ էլ 2025 թվականի մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»,– նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և  ՊՆ հինգ ծառայողների:

Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ՊՆ մյուս պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։ 

Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը