Վլադիմիր Վարդանյանը Լոնդոնում կմասնակցի ԵԽԽՎ «Արհեստական բանականություն» խորհրդարանական համաժողովին
1 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Վարդանյանը Լոնդոն կգործուղվի դեկտեմբերի 14-16-ը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Արհեստական բանականություն» խորհրդարանական համաժողովի աշխատանքներին: