Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ամփոփել է 2025-ին կատարված աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է Տեսչական մարմնի տարեկան ժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։ 

Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին ծանրաբեռնված աշխատանքի և Տեսչական մարմնի նպատակին հասնելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար: Նա միաժամանակ կարևորել է աշխատանքային ընթացիկ խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը և բացթողումների կանխումը:

Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է տարվա նշանակալի ձեռքբերումները, միջազգային արդյունավետ համագործակցությունը և այդ համատեքստում տեսուչների կարողությունների զարգացումը, մարզային այցերը, տնտեսավարող սուբյեկտների հետ հետադարձ կապի ապահովման շրջանակներում կայացած հանդիպումները և դրանց արդյունքները:

Նա նաև նշել է հանրության շրջանում Տեսչական մարմնի ճանաչելիության և մարմնի նկատմամբ վստահության բարձրացման մասին, որը վկայում է նաև քաղաքացիներից ստացվող դիմումների զգալի աճը՝ Տեսչական մարմնի վերահսկողության տիրույթում գտնվող տարատեսակ խնդիրների և այլ մտահոգող փաստերի մասին հարցադրումների վերաբերյալ:

Սլավիկ Սարգսյանը խոսել է 2026 թվականին նախատեսված աշխատանքներում սպասվող մի շարք փոփոխությունների և նոր մոտեցումների մասին, որոնց շնորհիվ կբարձրանա Տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը և կկարգավորվեն առանձին գործընթացներ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը սահիկաշարով անձնակազմին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված կանխարգելիչ և վերահսկողական աշխատանքները՝ մեկնաբանելով թվային և արդյունքային վերլուծությունը:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը սահիկաշարով ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բարեվարքության համակարգը, քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագիրքը, բարեվարքության տարրերն ու սկզբունքները և դրանց պահպանման կարևորությունը:

Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության պետ Արմեն Դավթյանը ներկայացրել է տարվա ընթացքում վարչության կողմից արձանագրված խնդիրները:

Ոլորտային աշխատանքների կարևորության, ինչպես նաև՝ տարվա ընթացքում միջազգային փորձի փոխանակման և վերապատրաստումների մասին ներկայացրել են նաև մասնագիտական վարչությունների պետերը։

Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը պատասխանել է աշխատակիցների հարցերին, իսկ կարգավորում պահանջող խնդիրների վերաբերյալ տվել համապատասխան հանձնարարականներ:

Հայերեն

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն

ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն

ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների. Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են